Կառավարությունը մարտի 1-ից մեկնարկում է սոցիալական նպաստ ստացող աշխատունակ մարդկանց զբաղվածության պետական ծրագիրը
Մարտի 1-ից սոցիալական նպաստ ստացող աշխատունակ մարդկանց համար կմեկնարկի հանրային զբաղվածության լայնածավալ ծրագիր։


Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Ինչպես գիտեք, մեր գերխնդիրը աղքատության հաղթահարումն է, աշխատատեղերի ստեղծումը, իսկ ընդհանրապես սոցիալական քաղաքականությունը պետք է փոխվի։ Մենք լավ գիտենք, որ աղքատության հաղթահարման ճանապարհը նոր աշխատատեղերի ստեղծումն է։ Դրա համար այս տարվանից պետք է ակտիվ զբաղվածության քաղաքականություն սկսենք։ Սա է լինելու մեր հիմնական մտահոգությունը։ Գործող սոցիալական քաղաքականությունը աշխատունակ, սոցիալապես անապահով քաղաքացիներին մղում է անգործության։ 600 հազար սոցիալապես անապահով քաղաքացիներից մինչև 200 հազարը և ավելին աշխատունակ են։ Նրանք բացարձակապես մոտիվացված են օրինական աշխատանքի ընդունվելու համար։ Մենք, իհարկե, պետք է օգնենք սոցիալապես անապահով տարեցներին, երեխաներին, հաշմանդամություն ունեցողներին, բոլորին, ովքեր դրա կարիքն ունեն, բայց աշխատունակ մարդիկ կարիք ունեն ոչ թե նպաստի, այլ աշխատանքի, ինքնիրացման։ Յուրաքանչյուր ընտանիքի բարօրության, երկրի զարգացման համար անհրաժեշտ է ունենալ աշխատունակ քաղաքացի, ով կարող է զբաղվել տնտեսական գործընթացներով։

Այդ նպատակով մենք մարտի 1-ից կսկսենք այս գործընթացը և կսկսենք ակտիվ զբաղվածության քաղաքականություն՝ կենտրոնացած աշխատունակ, սոցիալական օգնություն ստացողների վրա, հանրային աշխատանքների զբաղվածության լայնածավալ ծրագիր
»,- ասել է Ղարիբաշվիլին։



Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  ინტერპრესნიუსი
Print E-mail
FaceBook Twitter Google