Մառնեուլիի մանկապարտեզներում ուսուցումը կվերսկսվի փետրվարի 21-ից

Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզներում ուսումնական գործընթացը կվերսկսվի փետրվարի 21-ից,

«Ռադիո Մարնեուլիին» հայտնել է Մանկապարտեզների միության փոխտնօրեն Սոսո Ինաձեն։

«Համաճարակային ծանր իրավիճակի պատճառով որոշեցինք երկու շաբաթով դադարեցնել ուսուցումը մանկապարտեզներում։ Կորոնավիրուսի պատճառով 11 մանկապարտեզներից չորսն էրն սովորում, մնացածը փակեցինք, և ուսումը կվերսկսվի փետրվարի 21-ից»,- ասել է Ինաձեն։

Մառնեուլիում գործում է 14 մանկապարտեզ։ Վերանորոգման աշխատանքներ են ընթանում երկուսում, իսկ մեկը գտնվում է վթարային վիճակում, ուստի 2022 թվականի ուսումնական գործընթացը սկսել է 11-ը։


Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print