«Մենք գտնվում ենք Օմիկրոնի տարածման գագաթնակետում». Ամիրան Գամկրելիձե
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ասում է, որ երկիրը ներկայումս գտնվում է կորոնավիրուսի վեցերորդ ալիքի տարածման գագաթնակետին, սակայն նշում է, որ այս շաբաթվանից սպասվում է դեպքերի օրական նվազում։

«Իրավիճակը հեշտ չէ, բայց մենք կարծում ենք, որ Omicron-ի շրջանառության ֆոնին այն պետք է աստիճանաբար սկսի նահանջել։ Մենք այժմ գտնվում ենք գագաթնակետում, և անցումային փուլը պետք է սկսվի այս շաբաթ»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։

Նա ասաց, որ վերջին 24 ժամում հայտնաբերված 4000 դեպքը չի արտացոլում իրական պատկերը, քանի որ դրականության օրական ցուցանիշը կազմում է ավելի քան 40%: Միաժամանակ, Գամկրելիձեն նշում է, որ եղել են նաև տեխնիկական թերություններ, որոնց պատճառով երեկ համակարգում չեն վերբեռնվել բոլոր թեստերի պատասխանները։

«Այսօր ունեցանք 4 հազար դեպք, 21 մահ։ Սա չի արտացոլում իրական պատկերը, քանի որ մենք ունենք բարձր դրական ցուցանիշ՝ մինչև 40%: Չհաջողվեց տեխնիկական պատճառներով, քանի որ պորտալը թարմացվել էր հանգստյան օրերին՝ վերբեռնելով բոլոր դեպքերը: Այսօրվա թվերով չենք կարող դատել։ Վաղը թվերը կթարմացվեն ինչպես կիրակիի, այնպես էլ երկուշաբթիի համար»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։

Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  ნეტგაზეთი
Print E-mail
FaceBook Twitter Google