Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 19049 նոր դեպք, ևս 51 հիվանդ մահացել է
Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում ամբողջ երկրում անցկացվել է 56531 թեստավորում, այդ թվում՝ 39936 թեստ՝ անտիգենով և 16595 PCR թեստով։

Անցած թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսային վարակի 19049 նոր հաստատված դեպք։ Covid-19-ի համաճարակի բռնկումից ի վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 480 841 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա փետրվարի 14-ի դրությամբ դրականի օրական ցուցանիշը կազմում է 33,7%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 32,01% և 7 օրվա ընթացքում՝ 32,19%, իսկ վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 18409 մարդ, և ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 1 289 168-ի։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 51 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է ընդհանուր առմամբ 15628 մարդ։

Երկրում այսօր հայտնաբերված վարակի 19049 նոր դեպքից ՝

հայտնաբերվել է 8 972 դեպք Թբիլիսիում, Աջարիայում՝ 1 317, Իմերեթում՝ 2 854, Քվեմո Քարթլիում՝ 842, Շիդա Քարթլիում՝ 970, Գուրիայում՝ 710, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 1 272, Կախեթում՝ 1 229, Մցխեթա Մթիանեթիում՝ 446 Սամցխե-Ջավախեթիում ` 307, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում` 130:

Այս փուլում վարակման ակտիվ դեպքերը 176 019-ն են, որից ՝

Հիվանդանոցներում բուժվում է 6017 մարդ, որից 2402-ը՝ Թբիլիսիում, 737-ը՝ Աջարիայում, 1201-ը՝ Իմերեթում։

Այս փուլում ծանր հիվանդ է 1306 մարդ, որից 486-ը՝ Թբիլիսիում, 155-ը՝ Աջարիայում, 421-ը՝ Իմերեթում, արհեստական շնչառության ներքո կա 293 մարդ, որից 164-ը՝ Թբիլիսիում, 41-ը՝ Աջարիայում, 26-ը՝ Իմերեթիում։

Կլինիկական հյուրանոցներում է գտնվում 1309 մարդ, որից 820-ը՝ Թբիլիսիում, 305-ը՝ Աջարիայում։

Տանը վիրուսից բուժման կուրս է անցնում 168 693 մարդ։

Կարանտինային գոտիներում կա 10 մարդ, որից 10-ը՝ Թբիլիսիում, 0-ը՝ Աջարիայում։

Ռադիո Մառնեուլի
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google