Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ
թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում ամբողջ երկրում անցկացվել է
56531 թեստավորում, այդ թվում՝ 39936 թեստ՝ անտիգենով և 16595 PCR
թեստով։
Անցած թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է
վիրուսային վարակի 19049 նոր հաստատված դեպք։ Covid-19-ի համաճարակի
բռնկումից ի վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 480 841
է։
Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա փետրվարի 14-ի դրությամբ
դրականի օրական ցուցանիշը կազմում է 33,7%, վերջին 14 օրվա ընթացքում՝
32,01% և 7 օրվա ընթացքում՝ 32,19%, իսկ վերջին 24 ժամում վիրուսից
ապաքինվել է 18409 մարդ, և ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 1
289 168-ի։
Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 51 նոր դեպք։
Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է ընդհանուր առմամբ
15628 մարդ։
Երկրում այսօր հայտնաբերված վարակի 19049 նոր դեպքից ՝
հայտնաբերվել է 8 972 դեպք Թբիլիսիում, Աջարիայում՝ 1 317, Իմերեթում՝
2 854, Քվեմո Քարթլիում՝ 842, Շիդա Քարթլիում՝ 970, Գուրիայում՝ 710,
Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 1 272, Կախեթում՝ 1 229, Մցխեթա
Մթիանեթիում՝ 446 Սամցխե-Ջավախեթիում ` 307, Ռաչա-Լեչխումի և Քվեմո
Սվանեթիում` 130:
Այս փուլում վարակման ակտիվ դեպքերը 176 019-ն են, որից ՝
Հիվանդանոցներում բուժվում է 6017 մարդ, որից 2402-ը՝ Թբիլիսիում,
737-ը՝ Աջարիայում, 1201-ը՝ Իմերեթում։
Այս փուլում ծանր հիվանդ է 1306 մարդ, որից 486-ը՝ Թբիլիսիում, 155-ը՝
Աջարիայում, 421-ը՝ Իմերեթում, արհեստական շնչառության ներքո կա 293
մարդ, որից 164-ը՝ Թբիլիսիում, 41-ը՝ Աջարիայում, 26-ը՝
Իմերեթիում։
Կլինիկական հյուրանոցներում է գտնվում 1309 մարդ, որից 820-ը՝
Թբիլիսիում, 305-ը՝ Աջարիայում։
Տանը վիրուսից բուժման կուրս է անցնում 168 693 մարդ։
Կարանտինային գոտիներում կա 10 մարդ, որից 10-ը՝ Թբիլիսիում, 0-ը՝
Աջարիայում։
Ռադիո Մառնեուլի
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան