Մառնեուլիի քաղաքապետարանը 32 աշխատակցի գործուղման համար ծախսել է 12705 լարի
2021 թվականի ընթացքում 32 աշխատակցի գործուղումը Մառնեուլիի քաղաքապետարանին արժեցել է 12 1255 լարի։ «Ռադիո Մառնեուլին» տրամադրված գրության համաձայն՝ աշխատակիցները գործուղվել են աշխատանքի և մասնագիտական աճի նպատակով։ «Ռադիո Մառնեուլի»-ի հարցին տեղական ինքնակառավարումից չեն պատասխանել, թե որքան ժամանակ և որտեղ են եղել։

«Քաղաքապետարանից հիմնականում ծառայողական և մասնագիտական աճի մասով 32 աշխատակից է եղել, իսկ գործուղման ծախսերը կազմել են 12705 (տասներկու հազար յոթ հարյուր հինգ) լարի, ինչպես նաև Զինվորական հաշվառման, զորակոչի գործուղման ծախսերը եւ մոբիլիզացիոն ծառայություն»,- գրում է քաղաքապետարանը։

2021 թվականին հավելավճարների խնդրին վերաբերող մեկ այլ հարցի վերաբերյալ էլ թերի տեղեկատվություն է տրվել։ Քաղաքապետարանից խնդրեցինք հստակեցնել յուրաքանչյուր աշխատողի ստացած հավելավճարների, պարգևների, հավելավճարների, խրախուսանքի կամ այլ լրացուցիչ դրամական/նյութական նպաստների չափը։ Ի պատասխան՝ տեղեկացանք, որ մինչև 2021 թվականը աշխատակազմի մի մասը կօգտվի միանվագ հավելավճարից։

«Ռադիո Մառնեուլին» ևս մեկ անգամ նախատեսում է կրկնակի նամակով դիմել քաղաքապետարան և խնդրել հստակեցնել անպատասխան մնացած հարցերը։


Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google