Քաղաքապետարանը գնել է Վրաստանի և Եվրամիության 140 դրոշ

Մառնեուլիի քաղաքապետարանը ձեռք է բերել 140 դրոշ։ Դրոշները տեղական ինքնակառավարումը գնել է 2100 լարիով անհատ ձեռներեց Մանանա Տոկլիկաձեից։



Քաղաքապետարանի նյութատեխնիկական ապահովման բաժնի ղեկավար Բեսիկ Սեխնիաշվիլին դրոշների գնման հաշվետվական քարտ է ներկայացրել Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովին և խնդրել գնել դրոշները։ Մեկ դրոշ գնելը տեղի քաղաքապետարանին արժեցել է 15 լարի։

«Տեղեկացնում ենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանին պաշտոնական կարիքներից ելնելով անհրաժեշտ են ազգային և ԵՄ դրոշներ։ Վրաստանի դրոշը 100 X 150 սմ - 100 հատ։ ԵՄ դրոշը 100 X 150 սմ - 40 հատ»,- գրված է պայմանագրի քարտում։

Նշենք, որ քաղաքապետարանը պարզեցված ձևով դրոշները ձեռք է բերել 2020 թվականին։ Այնուհետև ԵՄ-ի և Վրաստանի 163 դրոշի համար վճարվել է 2 333 լարի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google