Գործող կանոնակարգերի մեծ մասը մարտի 1-ից կչեղարկվեն․Ցանկ
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ գործող սահմանափակումների մեծ մասը կհանվեն մարտ ամսից։
Ինչ վերաբերում է բացօթյա տարածքում դիմակ կրելու պարտավորությանը, ապա այսօրվա ճեպազրույցում հայտարարվեց, որ գործող սահմանափակումները մնում են ուժի մեջ, հարցը կշարունակվի քննարկվել, և հենց որ համաճարակային իրավիճակի բարելավման միտում դրսևորի, այդ պարտավորությունը վերանայվի։

Խորհրդի որոշմամբ մարտ ամսից վերացվելու են հետևյալ պարտավորությունները ՝
  • Ռեստորաններում սեղանի շուրջ կթույլատրվի նստել 10 հոգու, իսկ 15 հոգու բացօթյա տարածքում։ Մինչ այժմ թույլատրվել է 6 մարդ։ Հյուրերի առավելագույն քանակի սահմանափակումը հանված է։
  • Համակարգող խորհրդի որոշմամբ՝ Վրաստանում կրկին կթույլատրվի հարսանիքների և հոգեհանգստի արարողությունները։ Այս դեպքում փակ տարածքում մեկ սեղանի շուրջ հնարավոր կլինի նստել 10 հոգով, իսկ բաց տարածքում՝ 15։
  • Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ մարտի 1-ից, այսպես կոչված կովիդ-հյուրանոցներն այլևս չեն գործի։
  • Ջերմաչափման և դեզոբարիերիների պարտավորությունը վերացվում է, իսկ հյուրանոցները կարող են հյուրերին սպասարկել բուֆետի միջոցով։
  • Մարտի 4-ից ակումբների գործունեությունը կթույլատրվի՝ օգտագործելով տարածքի միայն 60%-ը։
  • Կոնֆերանսների ու սեմինարների անցկացումը մարտի 15-ից կթույլատրվի առանց սահմանափակումների։ 70 հոգու սահմանափակումը կհանվի։
«Խորհուրդը դեռ աշխատում է այս ուղղությամբ , և մարտի 1-ից այդ մեղմացումը կարող է էլ ավելի ընդլայնվել, բայց ակնհայտորեն ամեն ինչ կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից»,- այս մասին ասվել է այսօրվա ճեպազրույցում։

Հայտարարվել է նաև, որ Համակարգող խորհրդի նիստերը տեղի կունենան երկու շաբաթը մեկ անգամ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

წყარო: პუბლიკა
Print