Մարտի 1-ից կվերացվեն քովիդ-հյուրանոցները
Ըստ միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեի, մարտի 1-ից կարանտինային տարածքները, այսպես կոչված քովիդ-հյուրանոցները վերացվում են։

«Մարտի 1-ից կվերացվեն կարանտինային տարածքները, այսպես կոչված քովիդ-հյուրանոցները, ինչը նշանակում է, որ գործող արձանագրության համաձայն՝ այսօրվանից կդադարեցվի վարակվածների մուտքն այդ տարածքներ», - այս մասին ասել է Ղիբրաձեն համակարգող խորհրդից հետո կայացած ճեպազրույցում։

Փետրվարի 22-ի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 12101 նոր դեպք, ապաքինվել է 14764 մարդ, մահացել է 45 մարդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է ընդհանուր առմամբ 47486 հետազոտություն, այդ թվում՝ 33164 հակագենային թեստ և 14322 PCR թեստ:

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա փետրվարի 20-ի դրությամբ դրականի օրական ցուցանիշը կազմում է 25,48%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 30,65%, իսկ 7 օրվա ընթացքում՝ 28,55%:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝ On
Print E-mail
FaceBook Twitter Google