Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10 230 նոր դեպք, ապաքինվել է 7 223 պացիենտ
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 10230 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։

Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 7223 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 48 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 40504 թեստավորում, որից 25251-ը՝ արագ հակագենային, իսկ 15253-ը՝ ՊՇՌ թեստով։

Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝
օրական՝ 25,26%, վերջին 14 օրը՝ 29,89%, վերջին յոթ օրը՝ 27,73%։

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 575 999 դեպք, որից 1 429 763-ն ապաքինվել է, 16 981-ը մահացել է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 804 965 պատվաստում, օրական 3 294 պատվաստում:

7 հոգի գտնվում է կարանտինային ռեժիմում, 5 252 հոգի հիվանդանոցում հսկողության տակ է, 835 մարդ՝ կլինիկական հյուրանոցում։

Միևնույն ժամանակ, փետրվարի 22-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 12101 նոր դեպք, ապաքինվել է 14764 պացիենտ, մահացել՝ 45-ը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google