Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8455 նոր դեպք, ևս 41 հիվանդ մահացել է
Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 36918 հետազոտություն, այդ թվում՝ 22936՝ հակագենային թեստերով և 13982 PCR թեսով։


Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսային վարակի 8455 նոր հաստատված դեպք։ Covid-19-ի համաճարակի բռնկումից ի վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 584 454 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա փետրվարի 23-ի դրությամբ դրականի օրական դրույքաչափը կազմում է 22,9%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 29,17% և 7 օրվա ընթացքում՝ 26,71%:

Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 18206 մարդ, ընդհանուր թիվն աճել է 1447969-ով։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 41 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է ընդհանուր առմամբ 16022 մարդ։

Երկրում այսօր հայտնաբերված վարակի 8455 նոր դեպքից՝ 3548 դեպք հաստատվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 624, Իմերեթում՝ 1 438, Քվեմո Քարթլիում՝ 363, Շիդա Քարթլիում՝ 520, Գուրիայում՝ 358, Սամեգրելո Զեմո Սվանեթիում ՝ 546, Կախեթիում ` 664, Մցխեթա-Մթիանեթիում ` 174, Սամցխե-Ջավախեթիում` 144, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում` 76:

Վարակման ակտիվ դեպքերը 120437-ն են, որից 5096-ը բուժվում է հիվանդանոցներում, որից 2220-ը՝ Թբիլիսիում, 566-ը՝ Աջարիայում, 894-ը՝ Իմերեթիայում։Այս փուլում ծանր հիվանդ է 1125 մարդ, որից 465-ը՝ Թբիլիսիում, Աջարիայում ՝ 133, Իմերեթում՝ 326։ Արհեստական շնչառության ներքո կա 287 մարդ, որից Թբիլիսիում՝ 155, Աջարիայում՝ 35, Իմերեթում՝ 31, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 781 մարդ, որից 535-ը՝ Թբիլիսիում, 121-ը՝ Աջարիայում։ 114 560 մարդ բուժում է անցնում վիրուսի դեմ տանը։

Կարանտինային գոտիներում է գտնվում 7 մարդ, որից 7-ը՝ Թբիլիսիում, 0-ը՝ Աջարիայում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ ინტერპრესნიუსი
Print E-mail
FaceBook Twitter Google