Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 7482 նոր դեպք, ապաքինվել է 14603 պացիենտ
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 7482 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։

Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 14603 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 32 պացիենտ։

Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 35583 թեստավորում, որից 21538-ը՝ արագ հակագենային, իսկ 14045-ը՝ ՊՇՌ թեստով։

Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 21,03%, վերջին 14 օրը՝ 28,49%, վերջին յոթ օրը՝ 25,38%։

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 591 936 դեպք, որից 1 462 572-ն ապաքինվել է, 16 054-ը մահացել է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 811 285 պատվաստում՝ օրական 2 532 պատվաստումներով։

Կարանտինային ռեժիմում է գտնվում չորս մարդ, հիվանդանոցում հսկողության տակ է 5020 մարդ, կլինիկական հյուրանոցում՝ 599-ը։

Միաժամանակ, փետրվարի 24-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8455 նոր դեպք, ապաքինվել է 18206 պացիենտ, մահացել՝ 41-ը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝  პირველი არხი
Print