Համաճարակն ու պատերազմը ՝ Վրաստանին սահմանակից հայկական քաղաքում տնտեսական խնդիրների պատճառները
Ալավերդին Հայաստանում գտնվող քաղաք է, որը գտնվում է Մառնեուլիից երկու ժամ հեռավորության վրա և քաջ հայտնի է մառնեուլցիների մեծամասնությանը: Երկար տարիներ ակտիվ առևտրային հարաբերություններ է եղել Ալավերդու և Մառնեուլիի միջև, հիմնականում խորհրդային տարիներին։

Երկու սահմանամերձ քաղաքները միմյանց հետ առևտրատնտեսական կապերը պահպանեցին նույնիսկ Խորհրդային Միության փլուզումից հետո, սակայն կորոնավիրուսային համաճարակը և ղարաբաղյան երկրորդ պատերազմը փոխեցին իրավիճակը։ Կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանները փակ են եղել, և բնակչության համար դժվարացել է Հայաստանից Վրաստան և Վրաստանից Հայաստան տեղափոխվելը։


«Ռադիո Մառնեուլին» եղել է Ալավերդիում, որտեղ բնակչությունը խոսում է տնտեսական, սոցիալական և կենցաղային խնդիրների մասին։ Շուկայի առևտրականներն ասում են, որ ամեն ինչ թանկացել է։

«Մենք շատ վատ պայմաններում ենք։ Մարդ չկա, ինչ որ բան գնելու համար: Գները բարձրացել են ու օր օրի ավելի են բարձրանում։ Ես չգիտեմ, թե ինչու է այդպես, հավանաբար կորոնավիրուսի և պատերազմի մեղավորությունն էլ կա»,- մեզ հետ զրույցում ասաց Ալավերդու շուկայի վաճառական Արմենուհի Ապովյանը։

არმენუგი აპოვიანი
«Այստեղ շատ խնդիրներ կան, շատ վատ է, քանի որ այստեղ աշխատանք չկա, գործարաններ չկան։ Այստեղ սննդամթերքի գները շատ բարձր են, գնացեք սուպերմարկետ և գները հարցրեք։ Հիմնական խնդիրն այն է, որ աշխատատեղ չկա, գործարանները չեն աշխատում, մարդիկ սոված են։ Ամեն ինչ թանկ է, երկու տարի առաջ մանդարինը արժեր 300-400 դրամ, հիմա 600-700, շատ թանկ է։ Եթե Մառնեուլին բաց լինի, մենք լավ կապրենք, և քանի որ այն փակ է՝ վատ։ Մառնեուլիում ամեն ինչ էժան է, բայց հիմա վիրուսի պատճառով փակ է։ - պատմում է մեկ այլ վաճառական Սուսաննան։
სუსანა
Ինչպես մյուս առևտրականները, այնպես էլ ալավերդցիները «Ռադիո Մառնեուլիի» հետ խոսում են տնտեսական ծանր վիճակի մասին։ალავერდის ბაზარი
Ալավերդին գտնվում է Դեբեդա գետի նեղ հովտում և հայտնի է որպես Հայաստանի պղնձի արդյունահանման կենտրոն, սակայն երկու տարի առաջ փակվեց պղնձի գործարանը, որի հետևանքով բնակչության մի մասը մնացել էր առանց եկամուտի։

«Ալավերդիում ավելի շատ աշխատատեղերի խնդիր կա, հիմնականում՝ աղքատություն։ Սահմանների փակումը ինչ-որ չափով խնդիր է, ինչ-որ չափով ոչ, քանի որ եթե նայեք տնտեսությանը, դրսից ապրանք չի ներկրվում, տեղական արտադրանքն ավելի լավ ու էժան է վաճառվում, բայց փակվելու պատճառով կա նաև գնի խնդիր, գները բարձրանում են։ Կորոնավիրուսից հետո իրավիճակը սրվեց, բազմաթիվ աշխատատեղեր փակվեցին, մարդիկ կորցրին իրենց աշխատանքը և կյանքը բարդացավ։ Մարզերում ենթակառուցվածքները զարգացած չեն, ամեն ինչ հիմնականում կենտրոնացված է Երեւանում»։ - ասում է ալավերդցի Աբովյան Սարգիսը։


სარგის აბოვიანი
ალავერდის ლითონის შემდუღებელი საწარმო
Համայնքային մոբիլիզացիայի և մասնակցության կենտրոնը Ալավերդիում գործում է 2009 թվականից։ Կազմակերպությունն աշխատում է բնապահպանական, հանքարդյունաբերության մոնիտորինգի, սոցիալական խնդիրների և շահերի պաշտպանության ուղղությամբ: Կենտրոնի ղեկավար Օլեգ Դուլգարյանն ասում է, որ Ալավերդու բնակչության եկամտի հիմնական աղբյուրը եղել է մետաղաձուլման գործարանը։

Մետաղների համաձուլվածքների գործարանն այլևս չի գործում, ինչի պատճառով էլ բնակչությունն այժմ կարիք ունի եկամտի այլընտրանքային աղբյուրների։

«Բացի հանքարդյունաբերությունից, Ալավերդի քաղաքը համարվում է զբոսաշրջային ակտիվ գոտի, քանի որ ունենք բազմաթիվ պատմական հուշարձաններ։ Իհարկե, մինչև կորոնավիրուսը զբոսաշրջիկների մեծ հոսք կար, որը կորոնավիրուսից հետո ամբողջությամբ դադարեց։ Լավ է, որ ներքին տուրիզմը կամաց-կամաց զարգանում է, և Երևանից կամ այլ մեծ քաղաքներից ժամանցի են գալիս այստեղ, բայց դա նույն ազդեցությունը չի ունենում, ինչ միջազգային տուրիզմի պայմաններում։ Ինչ վերաբերում է տնտեսության վրա պատերազմի ազդեցությանը, ապա պատերազմը տնտեսության վրա ազդեց առաջին հերթին բնակչության հոգեբանական վիճակի առումով։ Պատերազմից հետո մարդկանց համար շատ դժվարացավ կատարել իրենց քաղաքացիական պարտականությունները, սակայն վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախակի է դառնում, որ մարդիկ մտածում են եկամտի այլընտրանքային աղբյուրների մասին»։

ოლეგ დულგარიანი
Ալավերդին Հայաստանի միակ մարզը չէ, որը տնտեսապես տուժել է կորոնավիրուս-ղարաբաղյան պատերազմից։ «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն ասաց, որ պատերազմը բացասաբար է անդրադարձել ողջ Հայաստանի վրա:

«Որպես փորձագետ՝ մի քիչ դժվար է նկարագրել պատերազմի ազդեցությունը։ Իհարկե բացասական էր, տարածքները օկուպացված էին ու երկիրը կորցրեց իր ապրուստը, բնական ռեսուրսները, նյութական-մարդկային ռեսուրսները եւ այլն։ Այստեղ մեծապես տուժել է նաև բանկային համակարգը, քանի որ չափազանց շատ են տապալված նախագծերը։ Ժողովրդագրական խնդիր կար, փախստականների խնդիր, ամեն ինչ փոխկապակցված է։ Կարծում եմ՝ չի կարելի անտեսել կորոնավիրուսի բացասական վերաբերմունքը, բայց այն չի կարելի համեմատել պատերազմի արդյունքում երկրի ստացած կորստի հետ։ Պետք է հաշվի առնել, որ եղել է մոտ 5000 զոհ, շատերը դեռ գերության մեջ են Ադրբեջանում, շատ զինվորներ դեռ բուժվում են, ուստի դժվար է համեմատել կորոնավիրուսի պատճառով առաջացած խնդիրները։

ალავერდი
Թաթուլ Մանասերյանն ասում է, որ տնտեսական խնդիրը լուծելու համար ՀՀ կառավարությունը պետք է լսի փորձագիտական հանրությանը, քանի որ շատ քաղաքացիական հասարակություններ նույնպես աշխատում են երկրի տնտեսական զարգացման համար, և պետությունը պետք է կապ հաստատի նրանց հետ։ Ինչ վերաբերում է տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ապա Մանասերիանին ասում է, որ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պետք է կենտրոնանան ընդհանուր խնդիրների և սպառնալիքների, այլ ոչ թե տարաձայնությունների վրա։

«Տարբերություն կա ամենուր, բայց այս դեպքում, եթե տարածաշրջանի երեք երկրներն իրենց ջանքերը կենտրոնացնեն վաճառքի անվտանգության, ֆինանսական անվտանգության, ժողովրդագրական անվտանգության և էներգետիկ անվտանգության համար պայքարելու անհրաժեշտության վրա և պետք է ապահովեն այդ տեսակի անվտանգությունը։ Այս դեպքում, կարծում եմ, լավ կլինի բոլորի համար, ավելի լավ պայմաններ կստեղծվեն յուրաքանչյուր երկրի քաղաքացիների և ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար»։

ბაზარი ალავერდში
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նախադրյալը տեսնում է առաջատար երկրների կենտրոնական իշխանությունների կողմից ընդհանուր լեզու գտնելու և ընդհանուր խնդիրների լուծման ուղիներ գտնելու մեջ։ Ինչպես Մանասերյանը, այնպես էլ Համայնքային մոբիլիզացիայի և մասնակցության կենտրոնի ղեկավար Օլեգ Դուլգարյանը բարիդրացիական հարաբերությունների կարգավորումը համարում է ուժեղ տնտեսության նախապայման, որում նշվում է, որ բացի կենտրոնական իշխանություններից, անհրաժեշտ է հարաբերություններ հաստատել սահմանամերձ շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպիսիք են Հայաստանում Ալավերդին, Վրաստանի Մառնեուլին։

Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմը վերսկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտությունը տեղի է ունեցել վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում։ Պատերազմի արդյունքում Ադրբեջանը ԼՂ-ում գրավել 5 շրջան։ 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանին են հանձնվել Քելբաջարի, Լաչինի և Աղդամի շրջանները։ Որոշվել է նաև, որ ադրբեջանական և հայկական կողմերը կփոխանակեն ռազմագերիների և զոհվածների մարմինները։ Գերիների փոխանակման գործընթացը դեռ ավարտված չէ, Ադրբեջանն ասում է, որ գերիները կալանավորվել են պատերազմից հետո, ինչի պատճառով նրանց տրվել է ահաբեկչի կարգավիճակ, իսկ մարտերի ժամանակ գերի ընկած զինվորներն ազատ են արձակվել։ Չնայած Ադրբեջանի հայտարարությանը, Հայաստանն ասում է, որ ձերբակալված զինվորները ռազմագերիներ են։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google