2022 թվականի ազգային քննությունների գրանցումը սկսվել է
Քննությունների ազգային կենտրոնից հայտնում են, որ 2022 թվականի միասնական ազգային քննությունների գրանցումը սկսվել է այսօր՝ մարտի 1-ին, ժամը 10:00-ից և կշարունակվի մինչև ապրիլի 4-ը, ժամը 18:00-ն:

Գրանցումը կատարվում է միայն էլեկտրոնային եղանակով՝ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի online.naec.ge կայքում։

Մինչ գրանցվելը դիմորդները պետք է ծանոթանան Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի պաշտոնական կայքում հրապարակված էլեկտրոնային ժողովածուն՝ «Տեղեկանք դիմորդների համար»։

«Ժողովածուն ներառում է 2022 թվականի նորություններ, կրթական ծրագրերի ցանկ, հաճախակի տրվող հարցեր և քննական գործընթացի հետ կապված այլ կարևոր հարցեր։

Այս տարի եւս դիմորդների գրանցման գործընթացը կանցկացվի մի քանի փուլով ՝

Առաջին փուլում դիմորդը պարտավոր է լրացնել անձնական տվյալները, ընտրել քննության քաղաքը, հանձնվելիք առարկաները և անհրաժեշտության դեպքում նշել հատուկ պայմանները։

Դիմորդները կկարողանան փոխել կամ ավելացնել առարկան, ինչպես նաև քննության լեզուն մինչև ապրիլի 14-ը ժամը 18:00։

Դիմորդները հնարավորություն կունենան փոփոխություններ կատարել կրթական ծրագրերի ցանկում մինչև բողոքարկման արդյունքների հրապարակման հաջորդ օրը։

Կենտրոնի տվյալներով՝ 2022 թվականի միասնական ազգային քննություններին մեկ քննության մասնակցության վճարը կազմում է 10 լարի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  batumelebi.netgazeti.ge
Print