ID-ի արժեքը 60 լարի, իսկ անձնագիրը՝ 150
Մայիսի 1-ից էլեկտրոնային նույնականացման քարտի արժեքը կբարձրանա մինչև 60 լարի, իսկ կենսաչափական անձնագրի գինը՝ մինչև 150 լարի։

Տեղեկությունը Netgazeti-ին հաստատել են Հանրային ծառայությունների զարգացման գործակալությունից։

Նրանց խոսքով՝ նշված գները չեն ներառում լուսանկարահանման վճարը՝ 5 լարի։

Մինչ այժմ ID քարտ ստանալն արժեր 30 լարի, իսկ անձնագիրը՝ 100 լարի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝  ნეტგაზეთი
Print