Մամուլի ազատության ինդեքսում Վրաստանը 60-րդ տեղից նահանջել է 89-րդ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) հրապարակում է մամուլի ազատության թարմացված գնահատականները։ Միջազգային կազմակերպության հրապարակած գնահատականի համաձայն՝ Վրաստանում մամուլի ազատության հետ կապված իրավիճակը կտրուկ վատթարացել է։

2022 թվականի Մամուլի ազատության ինդեքսով Վրաստանն ունի 59,30 միավոր և 180 երկրների մեջ զբաղեցնում է 89-րդ տեղը, իսկ 2021 թվականին 60-րդ տեղում էր։

2022 թվականի ինդեքսում Վրաստանը քաղաքական ցուցանիշներով զբաղեցնում է 102-րդ տեղը, իսկ տնտեսական ցուցանիշներով՝ 74-րդը։ Իրավիճակը շատ ավելի լավ է օրենսդրական ուղղությամբ, որը զբաղեցնում է 32-րդ տեղը, Վրաստանը սոցիալական ցուցանիշներով 67-րդն է, իսկ ամենավատ վիճակը անվտանգության առումով է, որը 135-րդն է։

RSF-ի տվյալներով՝ Վրաստանում մեդիա դաշտը բազմազան է, բայց միևնույն ժամանակ խորը բևեռացված։ Լրատվամիջոցների սեփականատերերը փորձում են վերահսկել իրենց խմբագրական քաղաքականությունը։ Տարածաշրջանային և համայնքային ռադիոները աճում են, առցանց լրատվամիջոցների լսարաններն աճում են, իսկ տպագիր լրատվամիջոցների ընթերցողները՝ կրճատվում:

Նաև Վրաստանի գնահատականի առումով ասվում է, որ լրատվամիջոցների սեփականատերերը սերտ կապեր ունեն քաղաքական կուսակցությունների հետ։ Պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցները նույնպես քաղաքական ազդեցության տակ են։ Նաև տպագիր և առցանց մամուլում չկա զարգացած մեդիա շուկա, և հիմնական հովանավորները հիմնականում արևմտյան դոնորներն են։

Սոցիալական առումով հանրության մեջ կատաղի հակասություններ կան կարևոր թեմաների շուրջ, ներառյալ ԼԳԲՏ-ի խնդիրները, ռուսական ազդեցությունը և կրոնը, որոնք ազդում են լրատվամիջոցների լուսաբանման վրա:

«Լրագրողների վրա բանավոր և ֆիզիկական հարձակումները հաճախակի են լինում։ Ագրեսորների թվում կան բարձրաստիճան պաշտոնյաներ, հատկապես նախընտրական քարոզարշավի ժամանակ։ 2021 թվականի հուլիսին, հոմոֆոբ հակազդեցության ժամանակ, իրավապահների առջև ամբոխի դաժան հարձակումը աննախադեպ հետընթաց էր 50 լրագրողների համար։

«Այս գործի հետաքննության ընթացքում թափանցիկության և առաջընթացի բացակայությունը ցույց է տալիս լրագրողների դեմ հանցագործություններ կատարողների անպատժելիությունը»
, - ասվում է RSF-ի հայտարարության մեջ:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  პუბლიკა
Print