Կրթության նախարարությունը դպրոցներին թույլ է տալիս կազմակերպել
միայն մեկօրյա էքսկուրսիաներ, իսկ աշակերտներին արգելվում է գիշերով
դուրս գալ քաղաքից։
Միաժամանակ, ինչպես InterpressNews-ին հայտնեցին ԿԳՆ-ից, էքսկուրսիայի
վայրը պետք է ընտրել այնպես, որ դպրոցից դեպի վայր հեռավորությունը
չգերազանցի 150 կմ-ը։
Բացի այդ, հանրակրթական հաստատությունների համար նախարարության կողմից
տրված հանձնարարականների համաձայն, կարևոր է, որ էքսկուրսիայի
ընթացքում անչափահասները չմտնեն գետի և ջրամբարների շրջակա տարածք,
սողանքավտանգ և այլ տարածքներ։
Ինչպես նաև, ինչպես պարզաբանել են Կրթության նախարարության
գործակալությունից, էքսկուրսիային մասնակցող մեծահասակների թվում պետք
է լինի առնվազն մեկ այնպիսի մարդ, ով ունի առաջին բուժօգնություն
տրամադրելու հմտություններ:
Դպրոցական էքսկուրսիաների կազմակերպման գործընթացում
հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են «Ճանապարհային
երթևեկության մասին» Վրաստանի օրենքի և Հանրակրթական ուսումնական
հաստատությունների սովորողների էքսկուրսիաների կանոնների հաստատման
համաձայն՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019
թվականի մայիսի 31-ի N 719 հրամանով։
Համաձայն այս կանոնի՝ շրջագայության կազմակերպիչը/ղեկավարը
պատասխանատվություն է կրում աշակերտների անվտանգության և էքսկուրսիայի
վայրի համար, որի համար նա խնդրում և ներկայացնում է դպրոցի տնօրենին
շրջայցից առնվազն 10 օր առաջ՝ վարորդի անձը հաստատող
փաստաթուղթ,համապատասխան կատեգորիայի վարորդական իրավունք։
Տեղեկություններ էքսկուրսիայի նպատակների, նախատեսվող միջոցառումների,
մասնակիցների (այդ թվում՝ անչափահասների), պատասխանատու անձանց,
էքսկուրսիայի ամսաթվի և վայրի մասին։ Դպրոցի տնօրենը ուսումնասիրում է
ներկայացված տեղեկատվությունը/փաստաթղթերը և անհատական որոշում
կայացնում էքսկուրսիայի անցկացման կամ չանցկացման վերաբերյալ:
Աշակերտների անվտանգության համար էքսկուրսիան պետք է իրականացվի միայն
մեկ օրում՝ առանց գիշերելու։ Տեղանքը պետք է ընտրվի այնպես, որ
դպրոցից մինչև տվյալ վայր հեռավորությունը չգերազանցի 150 կմ-ը։
Կարևոր է, որ էքսկուրսիայի ընթացքում անչափահասները չմտնեն գետի և
ջրամբարների շրջակա տարածք, սողանքավտանգ և այլ նմանատիպ
տարածքներ:
Էքսկուրսիայի կազմակերպիչը պարտավոր է աշակերտին , նրա ներկայացուցչին
և էքսկուրսիային մասնակցող այլ անձանց տրամադրել ամբողջական
տեղեկատվություն էքսկուրսիայի անցկացման օրվա, վայրի, նախատեսված
միջոցառումների նպատակների, մասնակիցների ու պատասխանատու անձանց
մասին: Շրջայցի կազմակերպիչը պետք է ունենա աշակերտի ծնողի գրավոր
համաձայնությունը շրջագայությանը մասնակցելու համար, եթե աշակերտի
ներկայացուցիչը նրան չի ուղեկցում շրջագայության ժամանակ:
Շրջագայության ընթացքում պետք է լինի առնվազն մեկ չափահաս, ով ունի
առաջին օգնություն տրամադրելու հմտություններ:
Էքսկուրսավարը պետք է ունենա մասնակից աշակերտների և ծնողների
ամբողջական տվյալներ, ներառյալ տեղեկություններ մասնակից աշակերտի
հատուկ կարիքների մասին: Աշակերտները, ծնողները և ուսուցիչները
էքսկուրսիա պետք է տեղափոխվեն օրենքով սահմանված պահանջներին
համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից օրենքով
սահմանված կարգով տեխզննում անցած տրանսպորտային միջոցով:
Տրանսպորտային միջոցը պետք է վարի համապատասխան փորձ և համապատասխան
կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդ: Մեքենայի մեջ պետք է
տեղադրվի առաջին օգնության հավաքածու:
Աշակերտների համար սնունդը պետք է տեղափոխվի սանիտարական պայմաններին
համապատասխան։ Հաշմանդամություն ունեցող անչափահասների
տեղափոխությունը պետք է ապահովվի ըստ նրանց կարիքների։
Բացի այդ, տեղեկացնում ենք, որ նոր կորոնավիրուսի (Covid 19)
հետևանքով առաջացած համաճարակի դեպքում իրականացվող ցանկացած
գործողություն պետք է համապատասխանի օրենքով սահմանված բոլոր
կանոնակարգերին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Բացի դրանից
, պետք է սահմանափակել ցանկացած այլ շնչառական հիվանդության
նախանշաններ ունեցող անձանց մասնակցությունը դպրոցական
էքսկուրսիաներին»,- «Ինտերպրեսնյուզ»-ին ասել են կրթության
նախարարությունից։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան