Վրաստանում հաստատվել է «կապիկի ծաղիկի» առաջին դեպքը՝ NCDC
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում հաստատվել է «կապիկի ծաղիկի» առաջին դեպքը։

«Լաբորատոր հետազոտությունները հաստատել են «Կապիկի ծաղիկ» վիրուսի մեկ դեպք։ Հիվանդը ունեցել է վիրուսային հիվանդության թեթև ձև և համապատասխան բուժումից անմիջապես հետո դուրս է գրվել բուժհաստատությունից:

Նա Եվրոպա մեկնելու պատմություն ունի։ Կոնտակտները նույնպես մշտադիտարկվել են, և նրանցից ոչ մեկի մոտ կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել
»,- ասվում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում։

Կազմակերպությունից հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում իրենք կշարունակեն հետաքննել կասկածելի դեպքերը:

ԱՀԿ-ի Եվրոպայի գրասենյակը մայիսի 19-ին հայտարարություն է տարածել վիրուսային հիվանդության՝ «Կապիկի ծաղիկի» տարածման վերաբերյալ, այն բանից հետո, երբ հիվանդության առաջին դեպքը հաստատել է ԱՄՆ-ում եվրոպական երկրների հետ միասին։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝ batumelebi.netgazeti.ge
Print