Հոկտեմբերի 9-ին Մառնեուլիի քաղաքապետարանում տեղի ունեցավ գինու
փառատոն։
Գինու փառատոնի կազմակերպիչը Վրաստանի կառավարությունն է։ Մառնեուլիի
քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված
տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի
նախաձեռնությամբ ողջ երկրում անցկացվում է «Գինու օրեր 2022»
փառատոնը։
«Միջոցառմանը ներկայացվել են գինու և
գյուղմթերք արտադրողների արտադրանքը։ Ներկայացվեցին նաև ավանդական
խոհարարական տարածքներ, որտեղ ներկաները համտեսեցին արտադրանքը։ Տեղի
է ունեցել կավե և կերամիկական արտադրանքի ցուցահանդես-վաճառք։
Միջոցառմանը ներկա հանրությունը հնարավորություն ունեցավ ներկա գտնվել
հացի թխման և եկեղեցական փորագրության վարպետության դասերին»։ -
նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ

Քվեմո Քարթլիի հոգաբարձու Գիորգի Դոխթուրիշվիլին, Մառնեուլիի
քաղաքապետարանի քաղաքապետ Քենան Օմարովը, Մառնեուլիի և Գարդաբանիի
մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին, Մառնեուլիի քաղաքապետարանի
սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն և այլ ներկայացուցիչներ ներկա
են գտնվել գինու փառատոնին։

Հոկտեմբերի 9-ից 15-ը Վրաստանի 25 քաղաքներում կանցկացվեն «Գինու օրեր
2022»-ը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան