Ինչպե՞ս հասնել Մառնեուլի- ուղեցույց
Ինչպե՞ս հասնել Մառնեուլի: - Այս հարցը մեզ շատերն են տալիս։ Մառնեուլին բավականին մոտ է Թբիլիսիին, և այստեղ հասնելը հեշտ է։
Մառնեուլի քաղաքը գտնվում է Թբիլիսիից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա։ Հաշվի չառնելով Թբիլիսիի խցանումները՝ մայրաքաղաքից Մառնեուլիի կենտրոն հասնելու համար պահանջվում է առավելագույնը 40 րոպե։

Որտեղի՞ց է մեկնում Մառնեուլի-Թբիլիսի հասարակական տրանսպորտը։

Ամենահայտնի և առաջին հասարակական տրանսպորտը, որը սկսեց աշխատել Թբիլիսի-Մառնեուլի ուղղությամբ, միկրոավտոբուսային տաքսիներն են։ Նրանց գտնվելու վայրը Թբիլիսիի երկաթուղային կայարանի առաջին հարկում է (ոսկու բորսայի հակառակ կողմում) և Մառնեուլիում նույն ավտոբուսները կանգ են առնում Մառնեուլի մարզադաշտի մոտ, վրացալեզու 5-րդ դպրոցի մոտ։ Ուղևորության արժեքը 3 լարի է։

Մառնեուլի-Թբիլիսի ուղղությամբ շարժվում են նաև մինիվեններ։ Դրանց արժեքը 3 լարի է։ Վերջին կանգառը Թբիլիսիի երկաթուղային կայարանի հրապարակում է։ (նախկին մանկական աշխարհի առջև)




Մառնեուլիում մինիվենները կայանում են շուկայի մոտ՝ լուսացույցի մոտ։


Թե՛ միկրեավտոբուսային տաքսիները, և թե՛ մինիվենները մեկնում են ամեն 15 րոպեն մեկ և Թբիլիսիից և Մառնեուլիից:

Առաջին տրանսպորտային ուղևափոխադրումը մեկնարկում է ժամը 07:00-ին, իսկ վերջինը գործում է մինչև ժամը 20:00-ի սահմաններում։


{{AUDIO}}

Մառնեուլի հասնել հնարավոր է նաև ավտոստոպով:

Թբիլիսիից երկու տարածք կա, որոնք ձեզ ավելի լավ հնարավորություն են տալիս օգտվել տրանսպորտային որևէ միջոցից

• Օրթաչալա (նախկին բանտերի տարածքից)
• Ռուսթավի շրջադարձ

Մառնեուլի հասնելու համար կարող եք հետևել նաև Բոլնիսի կամ Դմանիսի տրանսպորտին, քանի որ նրանք ամեն դեպքում պետք է անցնեն Մառնեուլի հրապարակով։




Թբիլիսիից Մառնեուլի ճանապարհը բարեկարգ է։ Դուք կանցնեք Թելեթիով, Կումիսով և Կոդայով:

Երթևեկության ամենաթանկ միջոցը տաքսի վարձելն է: Մառնեուլի տաքսիստները, հավանաբար, 30-50 լարիի սահմաններում ձեզ Թբիլիսի կհասցնեն։

Տարիների ընթացքում Մառնեուլիի մասին բազմաթիվ կարծրատիպեր են եղել և կան: Մառնեուլիի քաղաքապետարանը գաղափարապես շատ հեռու է շատերի համար։ Սակայն այս կարծրատիպերից ազատվելու համար պետք է փորձել գալ այստեղ՝ թե՛ աշխատանքի, թե՛ այստեղի բնակիչներին ճանաչելու համար։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google