Ինչպե՞ս հասնել Մառնեուլի: - Այս հարցը մեզ շատերն
են տալիս։
Մառնեուլին բավականին մոտ է Թբիլիսիին, և այստեղ հասնելը հեշտ է։
Մառնեուլի քաղաքը գտնվում է Թբիլիսիից մոտ 40 կիլոմետր հեռավորության
վրա։ Հաշվի չառնելով Թբիլիսիի խցանումները՝ մայրաքաղաքից Մառնեուլիի
կենտրոն հասնելու համար պահանջվում է առավելագույնը 40 րոպե։
Որտեղի՞ց է մեկնում Մառնեուլի-Թբիլիսի հասարակական
տրանսպորտը։
Ամենահայտնի և առաջին հասարակական տրանսպորտը, որը սկսեց աշխատել
Թբիլիսի-Մառնեուլի ուղղությամբ, միկրոավտոբուսային տաքսիներն են։
Նրանց գտնվելու վայրը Թբիլիսիի երկաթուղային կայարանի առաջին հարկում
է (ոսկու բորսայի հակառակ կողմում) և Մառնեուլիում նույն ավտոբուսները
կանգ են առնում Մառնեուլի մարզադաշտի մոտ, վրացալեզու 5-րդ դպրոցի
մոտ։ Ուղևորության արժեքը 3 լարի է։
Մառնեուլի-Թբիլիսի ուղղությամբ շարժվում են նաև մինիվեններ։ Դրանց
արժեքը 3 լարի է։ Վերջին կանգառը Թբիլիսիի երկաթուղային կայարանի
հրապարակում է։ (նախկին մանկական աշխարհի առջև)
Մառնեուլիում մինիվենները կայանում են շուկայի մոտ՝ լուսացույցի
մոտ։
Թե՛ միկրեավտոբուսային տաքսիները, և թե՛ մինիվենները մեկնում են ամեն
15 րոպեն մեկ և Թբիլիսիից և Մառնեուլիից:
Առաջին տրանսպորտային ուղևափոխադրումը մեկնարկում է ժամը 07:00-ին,
իսկ վերջինը գործում է մինչև ժամը 20:00-ի սահմաններում։
{{AUDIO}}
Մառնեուլի հասնել հնարավոր է նաև ավտոստոպով:
Թբիլիսիից երկու տարածք կա, որոնք ձեզ ավելի լավ հնարավորություն են
տալիս օգտվել տրանսպորտային որևէ միջոցից
• Օրթաչալա (նախկին բանտերի տարածքից)
• Ռուսթավի շրջադարձ
Մառնեուլի հասնելու համար կարող եք հետևել նաև Բոլնիսի կամ Դմանիսի
տրանսպորտին, քանի որ նրանք ամեն դեպքում պետք է անցնեն Մառնեուլի
հրապարակով։
Թբիլիսիից Մառնեուլի ճանապարհը բարեկարգ է։ Դուք կանցնեք Թելեթիով,
Կումիսով և Կոդայով:
Երթևեկության ամենաթանկ միջոցը տաքսի վարձելն է: Մառնեուլի
տաքսիստները, հավանաբար, 30-50 լարիի սահմաններում ձեզ Թբիլիսի
կհասցնեն։
Տարիների ընթացքում Մառնեուլիի մասին բազմաթիվ կարծրատիպեր են եղել և
կան: Մառնեուլիի քաղաքապետարանը գաղափարապես շատ հեռու է շատերի
համար։ Սակայն այս կարծրատիպերից ազատվելու համար պետք է փորձել գալ
այստեղ՝ թե՛ աշխատանքի, թե՛ այստեղի բնակիչներին ճանաչելու համար։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան