Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ 2023 թվականի հունվարի 3-ից
մինչև 2023 թվականի հունվարի 6-ը
արձակուրդ է նշանակվել Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքով
սահմանված վարչական մարմիններում աշխատողների համար։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն ստորագրել է
համապատասխան բանաձեւը։ Տեղեկությունը հրապարակում է Վրաստանի
կառավարությունը։
Ինչպես նշված է որոշման մեջ, վարչական մարմինը սահմանում է իր
ենթակայության տակ գտնվող և համակարգում ընդգրկված ծառայություններն
ու աշխատողները, որոնց նկատմամբ սույն որոշումը չի տարածվի, եթե նրանց
գործառույթների կատարումը պետական իշխանության և բնականոն
իրականացման համար անհետաձգելի անհրաժեշտություն է։
Բանաձեւը չի տարածվում Վրաստանի Ազգային բանկի վերահսկողության ենթակա
անձանց առջեւ կատարվող ֆինանսական պարտավորությունների վրա։
Բացի այդ, վերոնշյալ որոշումը չի տարածվում «Պետական գնումների
մասին» Վրաստանի օրենքով նախատեսված պետական գնումների հետ կապված
գործունեության վրա։
Օրացույցի համաձայն՝ հունվարի 9-ից կվերսկսվեն աշխատանքները պետական
հատվածում։
Աղբյուր ՝ ნეტგაზეთი
"Ռադիո
Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան