Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է,
որ հունվարի 1-ին և 7-ին հասարակական տրանսպորտը մինչև ժամը 03:00-ն
անվճար կսպասարկի ուղևորներին։
Կախա Կալաձեն Թբիլիսիի բնակիչներին հայտնել է Սուրբ Ծննդյան և Ամանորի
տոնակատարությունների մասին մայրաքաղաքի կառավարության նիստում։
«
Հասարակական տրանսպորտը, մետրոն, ավտոբուսը, միկրոավտոբուսը
և Ռիկե-Նարիկալան կապող ճոպանուղին Ամանորի և Սուրբ Ծննդյան գիշերը՝
հունվարի 1-ին և 7-ին, մինչև ժամը 03:00-ն կսպասարկեն ուղևորներին։
Երկարացված ժամերին, իհարկե, երթևեկությունը կլինի անվճար, ինչը
ողջունելի է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, դա
վերաբերում է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության աշխատակիցներին,
ովքեր Նոր տարվա այս կարևոր ժամերին կշարունակեն աշխատել և ծառայել
մեր քաղաքի բնակիչներին»,- ասել է Կախա Կալաձեն։
Աղբյուր՝
პირველი არხი
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան