Թբիլիսիում հասարակական տրանսպորտը հունվարի 1-ին և 7-ին մինչև ժամը 03:00-ն անվճար կսպասարկի ուղևորներին
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ հունվարի 1-ին և 7-ին հասարակական տրանսպորտը մինչև ժամը 03:00-ն անվճար կսպասարկի ուղևորներին։


Կախա Կալաձեն Թբիլիսիի բնակիչներին հայտնել է Սուրբ Ծննդյան և Ամանորի տոնակատարությունների մասին մայրաքաղաքի կառավարության նիստում։

«Հասարակական տրանսպորտը, մետրոն, ավտոբուսը, միկրոավտոբուսը և Ռիկե-Նարիկալան կապող ճոպանուղին Ամանորի և Սուրբ Ծննդյան գիշերը՝ հունվարի 1-ին և 7-ին, մինչև ժամը 03:00-ն կսպասարկեն ուղևորներին։ Երկարացված ժամերին, իհարկե, երթևեկությունը կլինի անվճար, ինչը ողջունելի է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, դա վերաբերում է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության աշխատակիցներին, ովքեր Նոր տարվա այս կարևոր ժամերին կշարունակեն աշխատել և ծառայել մեր քաղաքի բնակիչներին»,- ասել է Կախա Կալաձեն։

Աղբյուր՝  პირველი არხი
"
Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print