Դամիա-Գիաուրարխի ներքին ճանապարհների ասֆալտապատման համար մրցույթ է հայտարարվել

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մրցույթ է հայտարարել Դամիա-Գիաուրարխի գյուղի ներքին ճանապարհների վերականգնման աշխատանքների գնման համար։



Դամիա-Գիաուրարխի փողոցների ասֆալտապատման նախագծով ներքին ճանապարհը բաժանված է 5 հատվածի։

«Գոյություն ունեցող ճանապարհի մակերեսը ներկայացված է ավազախիճային խառնուրդի տեսքով։ Ճանապարհը և կողքերը պետք է մաքրվեն շինարարական աղբից և անձրևի հետևանքով բերված քարերի բեկորներից:
Ճանապարհի մակերեսի նախագծման ժամանակ հաշվի են առնվել ճանապարհի մակերեսի առկա վիճակը և դրա գեոտեխնիկական տվյալները։ Պահանջվող կրողունակությունը ձեռք բերելու համար տեխնիկական առաջադրանքից և պատվիրատուի հետ պայմանավորվածությունից ելնելով ընդունվել է ասֆակտ-բետոնե ճանապարհի մակերևույթի կառուցում
»: - ասվում է  Դամիա-Գիաուրարխի ներքին ճանապարհների ասֆալտապատման նախագծում։

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է Դամիա-Գիաուրարխի գյուղի ներքին ճանապարհները 531053 լարիով ասֆալտապատել։ Աշխատանքների կատարման մրցույթը տեղական ինքնակառավարումը հայտարարել է մարտի 30-ին։ Դրան մասնակցել ցանկացող ընկերությունները մրցութային առաջարկներ կարող են ներկայացնել ապրիլի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է իրեն հանձնարարված աշխատանքները կատարել պայմանագիրը կնքելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google