Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոյի շենքի կառուցման
նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի պատրաստման համար նոր
մրցույթ է հայտարարվել։
ՏԻՄ-ն ավելացրել է գումարը 30 000 լարիով, իսկ նախահաշվային արժեքը
կազմում է 72 000 լարի։ Քաղաքային խորհրդի շենքի առաջին մրցույթը
հայտարարվել էր 42 000 լարիով, սակայն այն չկայացավ։ Նոր մրցույթին
մասնակցել ցանկացողները կարող են մասնակցել հունիսի 10-15-ն ընկած
ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է աշխատանքները քաղաքապետարանին
հանձնել պայմանագիրը կնքելուց հետո 95 օրացուցային օրվա
ընթացքում։
Սակրեբուլոյի նոր շենքի կառուցման պատճառ է դարձել օրենսդիր մարմնում
աշխատողների մեծ թիվը։ Այս փուլում քաղաքապետարանը նախատեսում է
կազմել միայն ավագանու շենքի նախագծային և ծախսային հաշվառման
փաստաթղթերը, իսկ շինարարական աշխատանքների համար գումարը կհատկացվի
2024 թվականի բյուջեից։
Տարածքը, որտեղ պետք է կառուցվի ավագանու նոր շենքը, գտնվում է
Մառնեուլիի հանրային գրադարանի հարեւանությամբ։
Նույն թեմայով ՝
Սակրեբուլոյի նոր շենքի նախագծային մրցույթը չի կայացել
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան