Մառնեուլիի N3 մանկապարտեզում երեխան հավանաբար "Ֆերի" լվացող միջոց է խմել
Այսօր՝ հունիսի 8-ին, Մառնեուլիի քաղաքապետարանի թիվ 3 մանկապարտեզում 4-ամյա երեխան հավանաբար  «Ֆերի » լվացող միջոց է խմել։ Ըստ տեղեկությունների՝ անչափահասը մանկապարտեզից  դուրս բերելուց հետո կորցրել է գիտակցությունը, իսկ ծնողները նրան տեղափոխել են հիվանդանոց։

Ռադիո «Մառնեուլի» Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայի մանկաբուժական բաժանմունքի վարիչ Իլոնա Խիդանեիշվիլին ասաց, որ մանկահասակ երեխայի վիճակը բավարար է։

«Երեխայի վիճակը բավարար է, սնունդ է ստացել, հաղորդակցվում է, քայլում է, ընդհանուր պարամետրերը նորմայի սահմաններում են։
Այս հեղուկը, ինչպես ծնողներն ու ուսուցիչներն են ասում, ֆերի է, հավանաբար քիչ քանակությամբ
»,- ասում է Իլոնա Խիդանեիշվիլին։

Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայի ղեկավարն ասաց, որ երեխայի բուժման մեջ ներգրավված են բժիշկ-ուռուցքաբան և թունաբան, նա ենթարկվել է լաբորատոր հետազոտությունների և գտնվում է հսկողության տակ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google