Մառնեուլիի N3 մանկապարտեզում երեխան հավանաբար "Ֆերի" լվացող միջոց է խմել
Այսօր՝ հունիսի 8-ին, Մառնեուլիի քաղաքապետարանի թիվ 3 մանկապարտեզում
4-ամյա երեխան հավանաբար «Ֆերի » լվացող միջոց է խմել։
Ըստ տեղեկությունների՝ անչափահասը մանկապարտեզից դուրս բերելուց
հետո կորցրել է գիտակցությունը, իսկ ծնողները նրան տեղափոխել են
հիվանդանոց։
Ռադիո «Մառնեուլի» Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայի մանկաբուժական
բաժանմունքի վարիչ Իլոնա Խիդանեիշվիլին ասաց, որ մանկահասակ երեխայի
վիճակը բավարար է։
«Երեխայի վիճակը բավարար է, սնունդ է ստացել, հաղորդակցվում
է, քայլում է, ընդհանուր պարամետրերը նորմայի սահմաններում են։
Այս հեղուկը, ինչպես ծնողներն ու ուսուցիչներն են ասում, ֆերի է,
հավանաբար քիչ քանակությամբ»,- ասում է Իլոնա
Խիդանեիշվիլին։
Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայի ղեկավարն ասաց, որ երեխայի բուժման մեջ
ներգրավված են բժիշկ-ուռուցքաբան և թունաբան, նա ենթարկվել է
լաբորատոր հետազոտությունների և գտնվում է հսկողության տակ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան