Մառնեուլիում Ամանորի գիշերը պիրոտեխնիկայի կիրառման հետեւանքով չորս
մարդ է տուժել։
Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայի ղեկավար Մանանա Կապանաձեի խոսքով՝
իրենց բուժհաստատություն են դիմել չորս տուժածներ։ Նրանցից երկուսին
ստիպված են եղել անդամահատել վերջույթները։ Ըստ Կապանաձեի՝ մեկի
դաստակը պետք է անդամահատվեր, իսկ մյուսի մոտ՝ երկու մատը։
«
Կատարվել են վերջույթների պահպանման վիրահատություններ։
Մեկին պետք էր դաստակի անդամահատում, մյուսին երկու մատի։
Երկու մարդու ձեռք հնարավոր է եղել
պահել»,- ասում է Կապանաձեն։
«Ավերսի» կլինիկայի ղեկավարի խոսքով՝ չորս հիվանդներն էլ դուրս են
գրվել։ Անցյալ տարի Մառնեուլիում պիրոտեխնիկայի կիրառման հետեւանքով
տուժել էր 2 մարդ։
Լուսանկար՝ Ռադիո Մառնեուլիի արխիվ
"ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան