Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 8 փողոցի
ջրանցքների վերականգնման մրցույթ է հայտարարել արդեն երրորդ անգամ՝
ավելացված գումարով։
Մառնեուլիի քաղաքապետարանը ծրագրում էր 387 655 լարիով վերականգնել
քաղաքապետարանի տարածքում գործող ոռոգման ջրանցքները, սակայն նոր
մրցույթում գումարն ավելացվել է 84 886 լարիով։
Ծերեթելի գյուղի (դպրոցի մոտ), Մառնեուլի քաղաքի՝ Աղմաշենեբելի,
Վաժա-Փշավելայի, Լերմոնտովի, Յագլուջիի, Թբիլիսիի, Լաղիձեի և հունվարի
20-ի փողոցների ոռոգման ջրանցքների
վերականգնման համար նախատեսվում է
472 541 լարի։
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը հոկտեմբերի
26-ին հայտարարել է ոռոգման ջրանցքների վերականգնման առաջին մրցույթը։
Մրցույթին ոչ մի ընկերություն չի մասնակցել, ինչի պատճառով էլ
ճանաչվել է ոչ իրավասու։ Երկրորդ մրցույթը՝ անփոփոխ գնով, Մառնեուլիի
քաղաքապետարանը հայտարարել է դեկտեմբերի 5-ին, իսկ երրորդը՝ փետրվարի
15-ին։
Մասնակցել ցանկացողները կարող են մասնակցել մարտի 6-11-ն ընկած
ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է աշխատանքները կատարել
պայմանագրի կնքումից հետո 91 օրացուցային օրվա ընթացքում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան