Մեկնարկել են 2024 թվականի միասնական ազգային քննությունները։
Քննությունների ազգային կենտրոնի տվյալներով՝ առաջին օրը բաշխված
դիմորդների ավելի քան 93%-ը ներկայացել է վրաց լեզվի և գրականության
քննությանը։
1 դիմորդ ուշացել է։
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը դիմորդներին ևս մեկ
անգամ խնդրում է ուշադիր կարդալ քննական քարտի տվյալները՝ կենտրոնի
հասցեն և հայտարարության ժամը։
Երկրորդ նստաշրջանի գրանցումը բոլոր քննական կենտրոններում կսկսվի
ժամը 14:00-ին և կտևի մեկ ժամ։
Ազգային քննությունները կավարտվեն հուլիսի 26-ին ֆիզիկայի
քննությամբ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան