Բազմազանության երթ կանցկացվի դեկտեմբերի 18-ին

Դեկտեմբերի 18-ին Առաջին Հանրապետության հրապարակից կանցկացվի բազմազանության երթ դեպի խորհրդարան։ Միջոցառումը ղեկավարում է Համերաշխության հարթակը։



«Բազմազանության երթի ներքո Վրաստանում ապրող տարբեր կրոնական և էթնիկ խմբերի ներկայացուցիչներ միավորվում են, և մենք ցանկանում ենք մեր ձայնն ու ջանքերը միացնել ընդհանուր գործին, որը փորձում է կասեցնել ավտորիտարիզմի խորացումը մեր երկրում և շեղվել եվրաինտեգրման ուղուց։ Մեր պարտքն է որպես այս
երկրի քաղաքացիներ կիսել մեր հայրենիքի ցավը և ակտիվորեն նպաստել նոր ազգային շարժմանը, որը պայքարում է հանուն ազատության, արդարության և արժանապատիվ ապագայի
»։ - գրված է նկարագրության մեջ

Միջոցառման նկարագրության մեջ կարդում ենք

Մենք հասկանում ենք, թե ինչ է նշանակում ապրել ավտորիտարիզմի ներքո, քանի որ քաղաքական համակարգը ճնշող և անարդար է եղել էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ նույնիսկ մինչ մեր բնակչության մեծամասնությունը դա չի զգացել: Մեր համայնքները մեկ անգամ չէ, որ եղել են քաղաքական վերահսկողության, խտրականության և ոտնձգությունների թիրախ, բայց մենք երբեք չենք կորցրել հավատն ավելի արդար ապագայի նկատմամբ: Մենք հավատում էինք, որ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը կբերի անվտանգություն, բարգավաճում և հավասարություն նաև ոչ գերիշխող խմբերին, և դա մեզ հույս տվեց ավելի արդար և հավասար Վրաստան կառուցելու համար: Այդ իսկ պատճառով կառավարության կողմից եվրաինտեգրման գործընթացի կանխամտածված վնասումն ու կասեցումը մեզ համար հատկապես անարդար և անընդունելի որոշում է։

Այսօր մենք միանում ենք երկու ընդհանուր պահանջներին, որոնք մենք՝ քաղաքացիներս, դնում ենք որպես ելք ներկայիս քաղաքական ճգնաժամից։ Առաջին պայմանը ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակելն է և մեղավոր ոստիկաններին ու նրանց ղեկավարներին պատժել։  Երկրորդ պայմանը նոր ընտրություններն են, որոնք դիտվում են որպես ամենախաղաղ ու ժողովրդավարական ելք այս ճգնաժամից։

Երթը կմեկնարկի ժամը 19:00-ին


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google