Հունվարի 15-ին նախատեսված համընդհանուր գործադուլին կմիանան նաեւ
Մառնուլիում գործող PSP դեղատները։
Նման չորս մասնաճյուղ կա ամբողջ մունիցիպալիտետում։ Ինչպես «Ռադիո
Մարնեուլիին» հայտնել են PSP-ի հասարակայնության հետ կապերի բաժնից,
գործադուլին կմիանան իրենց բոլոր ցանցերը։
«
Չկա պարտադրանք, սա կամավոր հարց է, սակայն ամբողջ ցանցն ու
խումբը ամբողջ Վրաստանում մասնակցում և միանում է
գործադուլին»,- մեզ ասացին PSP-ում։
Հունվարի 13-ին PSP
դեղատների ցանցը ֆեյսբուքում գրառում էր
կատարել՝ նշելով, որ իրենք միանում են համընդհանուր գործադուլին երկու
պահանջով ՝
«
Քանի որ PSP Group-ը բժշկական ընկերություն է, մենք ոչ
բարոյական, ոչ էլ իրավական իրավունք չունենք մի քանի ժամով
ամբողջությամբ դադարեցնել աշխատանքը։ Ուստի մենք 5 րոպեով դադարեցնում
ենք մեր գործունեությունը, թեև այս բողոքի ակցիան նույնպես այնպիսին է
լինելու, որ այս 5 րոպեի ընթացքում մեկ հերթապահ դեղագործ կիրականացնի
շտապօգնություն։ Երևի կարիք չունի որևէ մեկին բացատրելու, որ շտապ
վիրահատությունը չի կարող հետաձգվել, որ ինտենսիվ բուժումը չի կարող
դադարել աշխատել, որ մենք չենք կարող հետ ուղարկել արյան բարձր ճնշում
ունեցող հիվանդին, ով գալիս է դեղատուն։ Այս համատեքստում մեր բողոքի
ակցիան ընթանալու է հետեւյալ կերպ՝ դեղատանը շտապ օգնության աշխատակից
է լինելու, իսկ մնացած աշխատակիցները 5 րոպեով կմիանան բողոքի
ակցիային։ - ասված է հայտարարության մեջ։
PSP-ն հունվարի 15-ին, ժամը 15:00-ին կմիանա համընդհանուր
գործադուլին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան