Մառնեուլիի քաղաքապետարանի վարագույրներն ու շերտավարագույրները
կփոխվեն։
Նյութատեխնիկական աջակցության բաժնի պետ Բեսիկ Սեխնիաշվիլին
հաշվետվության քարտով դիմել է Մառնուլիի քաղաքապետ Քենան Օմարովին՝
իրերի գնման նպատակով միջոցներ հատկացնելու համար։
«
Հիշեցնեմ, որ Մառնեուլիի քաղաքապետարանի գրասենյակային
սենյակների շերտավարագույրները վնասված են, ուստի անհրաժեշտ է ձեռք
բերել շերտավարագույրներ։ «Խնդրում եմ հանձնարարել համապատասխան
ծառայությանը՝ ապահովել գնումների օրենսդրությամբ նախատեսված
միջոցառումների իրականացումը։ - գրված է հաշվետվության
մեջ։
Քաղաքապետարանը
պարզեցված ընթացակարգով անհատ ձեռնարկատեր Մեգի
Բեգիաշվիից 7423,60 լարիով ձեռք է բերել վարագույրներ և
շերտավարագույրներ։ 1 միավոր վարագույրի և շերտավարագույրի համար
քաղաքապետարանը վճարել է 67 լարի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան