Մառնեուլիի մունիցիպալիտետի Կասումլո, Բեյթարափչի և Բայթալո
գյուղերում խմելու ջրի հորերի կառուցման նախագծի նախապատրաստման համար
հայտարարվել է 30 հազար լարիի մրցույթ։
Ըստ մրցութային փաստաթղթերի՝ իրականացվելիք աշխատանքների արժեքը
կազմում է մեկ միլիոն, թեև դրա գնումը հնարավոր կլինի նախագծի
մշակումից հետո։
Աշխատանքներ կիրականացվեն երեք հիմնական ուղղություններով՝ Կասումլո,
Բեյթարափչի և Բայթալո։
- Խմելու ջրի ջրհորի կազմակերպում` ստանդարտներին
համապատասխան
- Հորերից մինչև գործող ջրամբարը հիմնական գծի
կառուցում
- Քլորացման կայանի կազմակերպում` ստանդարտներին
համապատասխան (անհրաժեշտության դեպքում)
Շահագրգիռ ընկերությունները մարտի 7-10-ը կկարողանան մասնակցել երեք
գյուղերի ջրամատակարարման համակարգերի զարգացման նախագծային և
ծախսային հաշվառման փաստաթղթերի պատրաստման մրցույթին։
Հաղթողը պարտավոր է աշխատանքը քաղաքապետարան ներկայացնել պայմանագիրը
կնքելու օրվանից 45 օրացուցային օրվա ընթացքում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան