Քաղաքապետարանը պատերազմում զոհված հերոսների մայրերին և կանանց մարտի 3-ին կշնորհավորի ծաղկեփնջերով

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարման մարմինը պարզեցված ընթացակարգով ձեռք է բերել 8 ծաղկեփնջեր և նվերների զամբյուղ՝ մարտի 3-ի Մայրության տոնը նշելու համար։



Գնումների պարզեցված հաշվետվության համաձայն՝ Մայրության օրը նշելու համար Մառնեուլիի քաղաքապետարանը մտադիր է նվերների զամբյուղներ և ծաղկեփնջեր նվիրել Վրաստանի ամբողջականության համար պատերազմում զոհված հերոսների մայրերին և կանանց։

«Ինչպես գիտեք, Մառնեուլիի քաղաքապետարանը ամեն տարի մարտի 3-ին նշում
է Մայրության օրը։ Այս առիթով Վրաստանի ամբողջականության համար պատերազմում զոհված հերոսների մայրերին ու կանանց կհանձնվեն ծաղկեփնջեր և նվերների զամբյուղներ։ Տեղին եմ համարում ևս մեկ անգամ հիշել Վրաստանի ամբողջականության համար պատերազմում զոհված հերոսներին և նրանց անունները հավերժացնելու համար պետք է պատրաստել 8 կտոր նվեր զամբյուղ սոճու փայտից (փաթաթման նյութով և տեղում փաթեթավորման սպասարկում), 8 կտոր քաղցրավենիք (տարբեր տեսակի) և 8  ծաղկեփունջ թարմ ծաղիկներով։ «Խնդրում եմ հանձնարարել համապատասխան ծառայությանը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել գնումների հետ կապված աշխատանքներ
։ - գրված է հաշվետվության մեջ։

Անհատ ձեռնարկատեր Գիորգի Մդիվանիից տեղական իշխանությունը 400 լարիով գնել է 8 ծաղկեփունջ։

8 նվեր զամբյուղ գնելը քաղաքապետարանին արժեցել է 304 լարի։ Զամբյուղները ձեռք են բերվել «Մառնուլի մոլ» ՍՊԸ-ից պարզեցված ընթացակարգով։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google