Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթի համաձայն՝
տեղական իշխանությունը 4996 լարի արժողությամբ ընթրիք է
կազմակերպել Վրաստանում Իսրայելի դեսպան Հադաս Մեյզադի և այլ հյուրերի
համար։
Մառնեուլիի քաղաքապետարանը դեսպանին և հյուրերին հյուրընկալելու համար
վարձակալել է (Գամաթկավե) ռեստորանը։ Պարզեցված գնումներում չի
նշվում, թե քանի հյուր է ընդունել քաղաքապետարանը։
Պարզեցված գնումների համաձայն՝ Վրաստանում Իսրայելի դեսպանը փետրվարի
19-ին այցելել է Մառնեուլի։ Մառնեուլիի
քաղաքապետարանը փետրվարի 20-ին
Facebook-ում տեղեկություն է հրապարակել դեսպանի այցի մասին։
«
Այցը տեղի է ունեցել «Եփրատ» կրթական ծրագրի աջակցության
շրջանակներում։ «Մաշավի» ծրագրի աջակցությամբ և «Քվեմո Քարթլի» Շալոմ
ակումբի կողմից կազմակերպված նախագիծը կիրականացվի Մառնեուլիում և
Ռուսթավիում, որի շրջանակներում ուսանողները անվճար կսովորեն անգլերեն
և վրացերեն լեզուներ։
Դեսպանը նաև հանդիպում է ունեցել Մառնեուլիի քաղաքապետարանի
երիտասարդական խորհրդի անդամների հետ, որտեղ քննարկվել են
երիտասարդության դերը քաղաքապետարանի կյանքում, կրթական ծրագրերը և
այս ուղղությամբ համագործակցության ապագա ծրագրերը։ – Այս
մասին ասվում է Մառնեուլիի քաղաքապետարանի հրապարակած հայտարարության
մեջ։
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական իշխանությունները անկախ ԶԼՄ-ներին
տեղեկություն չեն հայտնել Վրաստան Իսրայելի դեսպանի այցի մասին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան