Սակրեբուլոյի նիստում աջակցել են Չանախչիի դպրոց տանող ճանապարհի վերականգնմանը

Մարտի 5-ին Մառնեուլիի սակրեբուլոյի նիստում աջակցել են Չանախչի գյուղի դպրոցի  ճանապարհի վերականգնմանը։

Հարցը քննարկման է դրել սակրեբուլոյի  խորհրդի անդամ Ադիլ Ալիևը և նշել, որ վերականգնման միջոցները հատկացվելու են Լեռնային բնակավայրերի զարգացման հիմնադրամից։

Ինչպես հայտարարել է սակրեբուլոյի խորհրդի աշխատակազմի ղեկավար Նինո Բերիձեն, դեպի դպրոց տանող ճանապարհի հատվածն ավելի քան մեկ կիլոմետր երկարություն ունի, այն արժե ավելի քան
600 հազար լարի։

«Բարձր լեռնային շրջանի հիմնադրամից ֆինանսավորվելիք նախագծի հաստատումը աջակցել են»։ Խոսքը վերաբերում է Չանախչիի հանրակրթական դպրոց տանող ճանապարհին։ Գիտե՞ք, որ ընդամենը մի քանի տարի առաջ է բացվել նոր ժամանակակից հանրակրթական դպրոց՝ նախատեսված 60 աշակերտի համար։ Մուտքի ճանապարհը բավականին վնասված էր, և քաղաքապետարանը հավանություն տվեց երկաթբետոնե ասֆալտբետոնե ծածկի կառուցմանը։ Ճանապարհի երկարությունն ավելի քան մեկ կիլոմետր է, արժե ավելի քան 600 հազար լարի, ինչը շատ կարևոր է Չանախչիի բնակիչների և աշակերտների  համար։ »,- ասել է Նինո Բերիձեն

Մարտի 5-ի ավագանու նիստում քննարկվել են օրակարգային երեք հարցեր։  Այդ թվում՝ բյուջեի փոփոխություններն ու սոցիալական հարցերը։ Դրանց բոլորի վերաբերյալ պատգամավորները դրական որոշում են կայացրել։

Քաղաքապետարանի շենքում 3 հարցի քննարկումը տեւել է 7։06 րոպե։

/Լուսանկարը՝ Մառնեուլիի սակրեբուլո/

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google