Վրաերթի ենթարկված "Սուփթա Մառնեուլի"-ի աշխատակցուհին վիրահատվել է

Մառնեուլիում վթարի հետևանքով տուժած կնոջը վիրահատում են։

Մայիսի 26-ի փողոցում մարտի 31-ին երեկոյան ժամերին ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին։  Տուժածը «Սուփթա Մառնեուլի»  աշխատակից է։

Ինչպես «Ռադիո Մարնեուլի»-ին հայտնել է նույն ընկերության ղեկավարը, կինը ոտքի կոտրվածք ունի, և նրան նախապատրաստում են բուժհաստատությունում վիրահատության։

«Հենց նոր հիվանդանոցում էի, նա ոտքի կոտրվածք ունի, և պատրաստվում են վիրահատության»,- ասում է
ծառայության ղեկավար Լերի Մումլաձեն։

Ինչպես «Ռադիո «Մառնեուլի»-ին հայտնել են ՆԳՆ-ից, դեպքը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը վերաբերում է երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելուն։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google