Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության
վիճակի մասին Վրաստանի հանրային պաշտպանի 2024 թվականի զեկույցի
համաձայն՝ ծնողների նախաձեռնությամբ երեխաների նշանադրության դեպքերը
մնում են վիճակագրությունից և պատշաճ արձագանքից դուրս՝ օրենսդրական
անբավարար կարգավորման պատճառով։
Վաղ ամուսնության վնասակար պրակտիկայի վերացումը մնում է կարևորագույն
մարտահրավերներից մեկը։
Զեկույցի համաձայն՝ երեխաների ամուսնության դեպքերի վրա աշխատելիս
սոցիալական աշխատողները դեռևս ցուցաբերում են անարդյունավետ արձագանք,
ինչը պայմանավորված է
էթնիկ փոքրամասնությունների համայնքի նկատմամբ
նախապաշարմունքներով և կարծրատիպային վերաբերմունքով։
«
Խնդիր է նաև մանկության տարիքում հնարավոր ամուսնության
փաստերով վարչական վարույթ սկսելը: Վրաստանի ՆԳՆ-ում հետաքննություն է
սկսվել անչափահասի հետ ամուսնության դրդապատճառով կատարված 184
հնարավոր հանցագործության վերաբերյալ և 74 խափանման միջոց է ընտրվել:
Դատախազության տվյալներով՝ հանցագործության հետևանքով 50 երեխա է
ճանաչվել տուժող: 45 անձի նկատմամբ հարուցվել է քրեական
գործ»։ - նշված է Հանրային պաշտպանի զեկույցում
Հանրային պաշտպանի զեկույցում նշվում է, որ երեխաների
ամուսնության/նշանադրության ուսումնասիրված դեպքերի համաձայն,
իրավապահ մարմինների, ուսումնական հաստատությունների և խնամքի
մարմինների աշխատանքում դեռ բացեր կան։
Զեկույցի համաձայն՝ անչափահաս հղիությունների և ծնունդների թվի
նվազման նախորդ տարիների միտումը պահպանվել է։
«
Առողջապահության ազգային գործակալության տվյալների
համաձայն՝ 2024 թվականին գրանցվել է 427 անչափահաս հղի կին, և 365
անձ՝ որպես անչափահաս ծնող (այդ թվում՝ 347 անչափահաս մայր, 7
անչափահաս մայր և հայր, 11 անչափահաս հայր)»։
Զեկույցի համաձայն՝ 2024 թվականին ամուսնության նպատակով 43
աշակերտ , այդ թվում՝ 38 աղջիկ և 5 տղա դադարեցրել են ուսումը։
Հանրային պաշտպանը նշում է, որ վիճակագրական տվյալները կարող են
չարտացոլել իրական պատկերը, քանի որ ուսումը թողնելու պատճառները
սխալներով են նշվում։
Վրաստանի հանրային պաշտպանը կոչ է անում Վրաստանի կառավարությանը
մշակել հաղորդակցման միասնական ռազմավարություն՝ երեխաների
ամուսնությունը և դրա հետ կապված հանցագործությունները կանխելու
համար։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան