Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2025 թվականին
Վրաստանում ամենամեծ թվով մարդիկ (1,282,600 մարդ) ապրել են Թբիլիսի
քաղաքում:
Բնակչության առումով ամենաշատ բնակչություն ունեցող տարածաշրջանը
Քվեմո Քարթլին է: Քվեմո Քարթլիում ապրում է 438,900 մարդ՝
քաղաքներում՝ 196,400, իսկ գյուղական բնակավայրերում՝ 242,500:
Հատկանշական է, որ 2024 թվականի համեմատ բնակչությունն աճել է: Անցյալ
տարի Քվեմո Քարթլիում ապրել է 436,000 մարդ՝ քաղաքներում՝
193,700,
իսկ գյուղերում՝ 242,400:
Իմերեթին բնակչության թվով տարածաշրջանների շարքում երկրորդն է: 2025
թվականի տվյալներով՝ Իմերեթիում ապրում է 433,300 մարդ: Հատկանշական
է, որ 2024 թվականին Իմերեթիում բնակվում էր 442,300 մարդ, ինչը
տարածաշրջանների շարքում առաջատարն է բնակչության թվով։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան