Այս փուլում Մառնեուլիի 11 դպրոցում առաջին դասարանցիներ չեն գրանցվել
Առաջին դասարանցիների գրանցման երրորդ փուլի մեկնարկից ի վեր Մառնեուլիի մունիցիպալիտետի 11 հանրային դպրոցներում աշակերտներ չեն գրանցվել։ Ազատ տեղերը որոնվում են առաջին դասարանցիների գրանցման կայքում։ Կրթական հաստատությունները անհատապես որոշել են ընդունվող աշակերտների թիվը։

Այս փուլում Ախլոլալոյի, Աղկուլայի, Դամիա-Գեոուրարխի, Դաշտափայի, Գյուլբաղիի, Իմիրիի, Իմիրճալայի, Կաչագնիի, Կասումլոյի, Սիոնիի և Քիզիլաջլոյի թիվ 2 հանրային դպրոցներում տեղեր ազատ են։
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի Ախլոլալո գյուղի հանրային դպրոց - 20 ազատ տեղ
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղկուլա գյուղի
    հանրային դպրոց - 10 ազատ տեղ
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի Դաշտափի գյուղի հանրային դպրոց - 25  տեղ
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի Գյուլիբաղի գյուղի հանրային դպրոց - 10  տեղ
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի Իմիրի գյուղի հանրային դպրոց - 20 տեղ
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի Իմիրճալա գյուղի հանրային դպրոց - 10  տեղ
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի Կաչագան գյուղի թիվ 2 հանրային դպրոց - 30  տեղ
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի Կասումլո գյուղի հանրային դպրոց - 100 տեղ
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի Սիոնի գյուղի հանրային դպրոց - 10 ա տեղ
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիզիլաջլո գյուղի թիվ 2 հանրային դպրոց - 15 տեղ

2025-2026 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման երրորդ փուլը կշարունակվի մինչև հունիսի 17-ը։
Գրանցումը կիրականացվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում ՝ registration.emis.ge։
Գրանցումը իրականացնում  է ծնողը/օրինական ներկայացուցիչը։

Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը կստացվեն հունիսի 18-ից մինչև հունիսի 27-ը։

Նշված ժամկետներում աշակերտի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումը ավտոմատ կերպով կչեղարկվի։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google