Մառնեուլիի հանրային դպրոցները այս տարի կնդունեն 1850 առաջին
դասարանցի։
Այս տեղեկատվությունը «Ռադիո Մարնեուլի»-ին հաղորդվել է տեղական
ռեսուրսային կենտրոնում։
Ռեսուրսկենտրոնի ղեկավար Ալի Գախամանովի խոսքով՝ Կրթության
նախարարությունից նրանք արդեն ստացել են 2000 համակարգիչ, որոնք
նախատեսված են առաջին դասարանցիների և նրանց դասղեկների համար։
«
Մենք արդեն համակարգիչներ ենք ուղարկել բոլոր դպրոցներին, և
առաջին դասարանցիները դրանք կստանան իրենց սեղանների մոտ ուսումնական
տարվա մեկնարկի օրը», - ասում է Ալի Գախամանովը։
Վրաստանի հանրային դպրոցներում 2025-2026 ուսումնական տարին կսկսվի
սեպտեմբերի 15-ին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան