Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարում է երիտասարդական գաղափարների մրցույթ

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը հայտարարում է մրցույթ

Մառնեուլիի երիտասարդների, տեղական ոչ կառավարական կազմակերպությունների և Մառնեուլիում բնակվող երիտասարդների կողմից ստեղծված նախաձեռնողական խմբերի համար։

Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ երիտասարդական գաղափարների մրցույթի շրջանակներում յուրաքանչյուր նախագիծ կֆինանսավորվի ոչ ավելի, քան 10,000 լարիով։

Մրցույթի թեմատիկ ոլորտներն են՝
  1. Քաղաքացիական իրազեկության բարձրացում
  2. Ինտեգրման խթանում
  3. Առողջ ապրելակերպի տարածում
  4. Շրջակա միջավայրի պաշտպանություն
  5. Հատուկ կարիքներ ունեցող երիտասարդների աջակցություն

Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից հայտարարված երիտասարդական գաղափարների մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը 2025 թվականի սեպտեմբերի 22-ն է։
Դիմումները պետք է ուղարկվեն հետևյալ հասցեով՝ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it կամ գրանցվեն Մարնեուլիի քաղաքապետարանում։
Լրացվող փաստաթղթերը կարող եք տեսնել քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ https://marneuli.gov.ge/index.php?m=729
Պատասխանատու  անձ  ՝  Թաթիա Անդիաշվիլի — 551 34 34 54

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google