Մառնեուլի մունիցիպալիտետում տեղական ինքնակառավարման մարմինների
ընտրություններում առաջադրվել է քաղաքապետի 3 թեկնածու։
Մառնեուլին քաղաքապետի թեկնածուների թվով առաջատարն է Քվեմո Քարթլիի
մյուս բոլոր մունիցիպալիտետներում՝ Ռուսթավիում և Բոլնիսիում
առաջադրվել է 2 թեկնածու, իսկ Գարդաբանիում, Դմանիսիում, Ծալկայում և
Թեթրիծղարոյում՝ մեկական թեկնածու։
Մառնեուլիում քաղաքապետի թեկնածու են առաջադրել երեք
կուսակցություններ։ Ալի Բադիրովը «Մեր միասնական Վրաստանի» քաղաքապետի
թեկնածուն է, Ասադ Ալիևը՝ «Ուժեղ Վրաստանի» քաղաքապետի
թեկնածուն, իսկ
Դաուր Իսմայիլովը՝ «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուն։
Ռուսթավիում «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուն կլինի Նինո
Լացաբիձեն, իսկ Գախարիայի քաղաքապետի թեկնածուն՝ Թամար Կեկենաձեն։
Բոլնիսիում թեկնածուներ են առաջադրել «Ուժեղ Վրաստանի» և «Վրացական
երազանքի» կողմից։ «Երազանքի» թեկնածուն կլինի Զամուրի Չիտանավան, իսկ
«Ուժեղ Վրաստան»-ի թեկնածուն՝ Ասաֆ Չիրագովը։
Գարդաբանիում, Դմանիսիում, Ծալկայում և Թեթրիծղարոյում կլինի միայն
մեկ քաղաքապետի թեկնածու։ Այս համայնքներում թեկնածուներն առաջադրվել
են «Վրացական երազանք»-ի կողմից։ Գարդաբանիի քաղաքապետի թեկնածուն
Դավիթ Կարգարեթելիան է, Դմանիսիում՝ Կոբա Մուրադաշվիլին, Ծալկայում՝
Իլյա Սաբաձեն, Թեթրիծղարոյում՝ Միխեիլ Ապցիաուրին։
Ընդդիմադիր որոշ քաղաքական կուսակցություններ բոյկոտում են 2025
թվականի հոկտեմբերի 4-ին կայանալիք տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրությունները և չեն մասնակցի։
2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում
քաղաքապետեր կընտրվեն 64 համայնքներում և ինքնակառավարվող
քաղաքներում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած
տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի 25 համայնքներում գրանցված է միայն
մեկ քաղաքապետի թեկնածու՝ «Վրացական երազանք»-ը։
Այդ համայնքներն են՝
- Սագարեջո
- Գուրջաանի
- Դեդոփլիսծղկարո
- Կվարելի
- Թիանեթի
- Գարդաբանի
- Դմանիսի
- Ծալկա
- Թետրիսծկղարո
- Ախալցխա
- Ադիգենի
- Ասպինձա
- Ախալքալաք
- Նինոծմինդա
- Օնի
- Ամբրոլաուրի
- Ծագերի
- Մեստիա
- Սաչխերե
- Բաղդատի
- Վանի
- Տկիբուլի
- Աբաշա
- Մարտվիլի
- Փոթի
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան