Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ
թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում ամբողջ երկրում անցկացվել է
56531 թեստավորում, այդ թվում՝ 39936 թեստ՝ անտիգենով և 16595 PCR
թեստով։
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն
ասում է, որ երկիրը ներկայումս գտնվում է կորոնավիրուսի վեցերորդ
ալիքի տարածման գագաթնակետին, սակայն նշում է, որ այս շաբաթվանից
սպասվում է դեպքերի օրական նվազում։