Հուլիսի 6-ին Մառնեուլիում կայացել է Ֆուտբոլի սիրողական լիգայի
ընտրական
մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Եզրափակիչ խաղում հանդիպեցին Թամարիսի
և Ծերեթելի գյուղերի թիմերը: Եզրափակիչ մրցումն ավարտվել է Ծերեթելիի
թիմի հաղթանակով:
«Սիրողական լիգայի առաջին փուլի ընտրողական հանդիպումներն անց են
կացվել քաղաքապետարանի մակարդակով: Մառնեուլիի մունիցիպալիտետում
մրցաշարին մասնակցել են 4 թիմեր ՝ Կիզիլաջլո, Թամարիս, Ալգեթ,
Ծերեթելի», - նշված է Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարության
մեջ
Ծերեթելի
գյուղի թիմը շարունակում է մրցել տարածաշրջանային
մակարդակում և հանդիպելու է Քվեմո Քարթլիի այլ համայնքների թիմերի
հետ:
Ֆուտբոլի սիրողական մրցաշարը նախաձեռնել է Վրաստանի սիրողական
ֆուտբոլի ասոցիացիան:
07․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան