Մառնեուլիի մարզդպրոցը 2200 լարի է վճարել «Փրայմ Թայմ»-ին տեղեկատվության տարածման համար

Մառնեուլիի քաղաքապետարանի մարզադպրոցը պայմանագիր է կնքել «Փրայմ Թայմ» ՍՊԸ-ի հետ՝ մարզադպրոցի մասին տեղեկատվության հրապարակման համար։

Մարզադպրոցի և մեդիա կազմակերպության միջև կնքված պայմանագրով «Փրայմ Թայմը» պարտավորվում է ամսական 5 անգամ հրապարակել մարզադպրոցի տրամադրած տեղեկատվությունը։

Մառնեուլիի մարզադպրոցը պարզեցված ընթացակարգով պայմանագիր է կնքել Փրայմ Թայմի հետ։ Պայմանագրի համաձայն՝
"Փրայմ Թայմ"-ը պարտավոր է 11 ամսով հրապարակել մարզադպրոցի տրամադրած տեղեկատվությունը՝ նախատեսվող միջոցառումների
հայտարարություններ, հայտարարություններ և այլն։

Մառնեուլիի մարզադպրոցը մեդիա կազմակերպությանը կվճարի 2200 լարի։ Պայմանագրի համաձայն՝ մեկ ամսվա ընթացքում 5 նյութ տեղադրելու արժեքը 200 լարի է։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google