Մառնեուլիի քաղաքապետարանի մարդաշատ բակը

Մառնեուլիի քաղաքապետարանի բակն այսօր ՝ մարտի 30-ի առավոտյան ժամերից մարդաշատ էր։

Մառնեուլիի մունիցիպալիտետի տարբեր գյուղերի բնակիչներ հավաքվել էին և քաղաքապետարանից տարբեր կարիքների համար օգնություն էին խնդրում։
Բնակչության մեծամասնության բողոքի ցույցը հիմնված է Մառնեուիում ստեղծված տնտեսական ծանր ֆոնին։ Ասում են , որ գյուղերում բարձրացել է մթերքի գները, իսկ նրանք սննունդ գնելու համար բավարար գումար չունեն։

«Մենք վիրուսից չենք մահանալու, մեզ սովն է սպանելու»-ասել է քաղաքապետարանի մոտ եկած կանանցից մեկը։

Մառնեուլիի քաղաքապետը «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում ասել է , որ տեղեկատվություն է տարածվել այն մասին թե քաղաքապետարանի կողմից տրամադրված օգնությունը տրվել է Մառնեուլիի բոլոր բնակիչներին, բայց դա սխալ տեղեկատվություն է։

«Մունիցիպալիտետի մաշտաբով ցուցակներ ունենք , թե ում պետք է օգնենք։ Հիմա ես Իտալիայի քաղաքապետների նման հուզականորեն կոչ եմ անում բնակչությանը , որ մնան տներում ու դուրս չգան»,- ասել է Զաուր Դարգալին։

Մառնեուլիի քաղաքապետը բնակչությանը կոչ է արել , որ գնան իրենց տները և իրենց խնդիրներին քաղաքապետարնի ներակայցուցիչները կանրադառնան ու կհետաքրքրվեն։

Մառնեուլիի քաղաքապետի տեղակալ Լաշա Լոբջանիձեն «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում ասել է , որ քաղաքապետարանում ակտիվորեն ընթանում է տեղեկատվության քարոզում և քաղաքապետարանը փորձում է հնարավորինս չափ ամբողջական տեղեկատվություն տրամադրել բնակչությանը։
Մառնեուլիի քաղաքապետարանն այս պահի դրությամբ սննդամթերքով ապահովել է շուրջ 1000 ընտանիքի։

Մառնեուլիի և Բոլնիսի մունիցիպալիտետներն անցել են խիստ կարանտինային ռեժիմի մարտի 23-ից։ Արգելված է մունիցիպալիտետի ելքն ու մուտքը։ Փակ են բոլոր տեսակի բիզնես օբյեկտները բացառությամբ մթերային խանութների և դեղատների։





რადიო „მარნეული“
30․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան


Print