Վրաստանում արտակարգ դրության ռեժիմի խախտման 125 դեպք է առձանագրվել
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմի խախտման 125 դեպք է առձանագրվել

Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ , վերջին 24 ժամվա ընթացքում , Վրաստանի մաշտաբով արտակարգ դրության ռեժիմի խախտման 125 դեպք է գրանցվել։

Ներքին գործերի նախարարությունում չեն մանրամասնում թե ինչ տեսակի և քանի խախտում է գրանցվել Մառնեուլիում։

Վրաստանի մաշտաբով, տուգանվել է 96 մարդ , հասարակական տարածքում ավելի քան 10 հոգով հավաքվելու համար։

Տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումների խախտման փաստով տուգանվել է 3 իրավաբանական և 8 ֆիզիկական անձ։
Միկրոավտոբուսով միջքաղաքային ուղևորափոխադրումների փաստով տուգանվել է 5 անձ։

Մեկուսացման և կարանտինային ռեժիմի խախտման փաստով տուգանվել է 13 անձ։

Արտակարգ դրության խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության ՝ ֆիզիկական անձի համար 3000 լարիի տուգանք, իսկ իրավաբանական անձի համար ՝ 15 000 լարի: Արտակարգ դրության կրկնակի խախտումը նախատեսում է մինչև 3 տարի ազատազրկում։
29․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան
Print Email
FaceBook Twitter Google